Կշարունակվի հայ-գերմանական մշակութային համագործակցությունը
Հայ-գերմանական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 15-20-ը Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակությունը։ Սա պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան, նպատակն է ամրապնդել հայ-գերմանական համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում, ապահովել նախանշված ծրագրերի շարունակականությունը, անմիջական կապեր հաստատել երկու երկրների մշակութային և գիտակրթական հաստատությունների միջև։
Կողմերի քննարկումների արդյունքում նախանշվել են հայ-գերմանական մշակութային համագործակության հիմնական ուղղությունները, որոնք կներառեն հուշարձանների, մշակութային արժեքների պահպանության ոլորտը, ինչպես նաև
համագործակցությունը մշակույթի ոլորտի մասնագետների պատրաստմանն ուղղված կրթական ծրագրերում։










