Ամերիկյան կինոակադեմիան փոխել է «Օսկարի» երկու կանոնները
Ամերիկյան կինոակադեմիան փոքր-ինչ ձևափոխել է «Օսկարին» հավակնող ֆիլմերի ընտրության կանոնները. փոփոխությունները վերաբերում են երկու անվանակարգերին` «Լավագույն երգ» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ», հայտնում է Reuters-ը:
Այսուհետ «Լավագույն երգ» անվանակարգում կարող են ներկայացվել մեկ ֆիլմի համար երկու ստեղծագործությունից ոչ ավել: Ինչ վերաբերում է օտարալեզու ֆիլմերին, ապա այժմ հատուկ հանձնաժողովը հնարավորություն կստանա ընդլայնել թեկնածուների երկար ցանկը երեքից մինչև վեց ֆիլմ, իսկ մյուս հանձնաժողովը, ավելի ուշ, կձևավորի հինգ ֆիլմից բաղկացած կարճ ցանկ:










