Հայկական “Փոքր թատրոն”-ը գերմանական փառատոնում

02:39 • 20.06.08

Հունիսի 19-22-ը Գերմանիայի Ռուդոշտատ քաղաքում անցկացվող Մանկական թատրոնների առաջին միջազգային թատերական փառատոնին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցում է նաև Գեղագիտության ազգային կենտրոնի "Փոքր թատրոն"-ը "Օֆելյայի ստվերների թատրոնը" ներկայացմամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ներկայացման բեմադիչ ռեժիսորը Վահան Բադալյանն է։ "Օֆելյայի ստվերների թատրոնը" վիզուալ ներկայացում է` ըստ Մ. Էնդեի համանուն հեքիաթի։ Փիլիսոփայական պատումը թատրոնի հուշարար ծեր տիկին Օֆելյայի մասին է, ով իր տանն ապաստան է տալիս բոլոր միայնակ, ոչ ոքի չպատկանող ստվերներին։