Բացվել է «Կավե երկրաչափություն» խորագրով ցուցահանդեսը

11:46 • 21.06.08

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կավե երկրաչափություն» խորագրով ցուցահանդեսը, որ կազմակերպել է ARTMIX պատկերասրահը։ Ցուցահանդեսում ներկայացված են բացառապես խեցեգործական աշխատանքներ, մասնակցում են կավով աշխատող տարբեր սերունդների 17 արվեստագետներ, նրանց թվում` Արմինե Հովհաննիսյանը, Սևակ Բաղդասարյանը, Ալբերտ Բաբելոնը, Նանա Մանուչարյանը և ուրիշներ։

Ցուցահանդեսը նախաձեռնվել է որպես Գեղագիտության ազգային կենտրոնում վերջերս անցկացված կիրառական արվեստի և հատկապես խեցեգործության վերաբերյալ հետազոտական նախագծի արդյունք։

«Կավե երկրաչափություն» խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 25-ը։