Դասականից մինչև ռոք երաժշտության. Երևանում նշվում է երաժշտության տոնը
Աշխարհի 110 երկրների 340 քաղաքների շարքում Երևանը նույնպես արդեն երկրորդ անգամ միանում է Երաժշտության միջազգային տոնին` «Fete de la musique», որ ծագել է Ֆրանսիայում 1982թ-ին։ 26 տարի շարունակ հունիսի 21-ը Ֆրանսիայում նշում են որպես Երաժշտության միջազգային տոն։ Ժամանակի ընթացքում տոնակատարությունները դուրս են եկել Ֆրանսիայի սահմաններից ու ստեղծել երաժշտության տոնի բազմազգ սիրահարներ, ովքեր ամեն տարի տարվա ամենաերկար ցերեկ ունեցող օրը դուրս են գալիս փողոց ու կենդանի կատարմամբ երաժշտության տոն պարգևում մարդկանց։
Երևանում Երաժշտության տոնը կմեկնարկի երեկոյան ժամը 17։30-ին և կշարունակվի մինչև ուշ գիշեր։
17։30 - Ջազային համերգ, Մարիոթ հյուրանոց
17 ։30 - Սանկտուս և Փարոս երգչախմբեր, Հյուսիսային պողոտա
18։00 - Ռոք համերգ` Հայ լաո, Արտ բրիջ սրճարան
18 ։00 - Ժողգործիքային երաժշտություն (Երևանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիա) ,Մ. Սարյանի արձանի հարևանությամբ
19։00 - Ռոք համերգ` Դոգմա, Էմփիրեյ, Բամբիռ, Բյութիֆայդ պրոջեկտ,
Սթրայֆ, Շարլ Ազնավուր հրապարակ
19։00 - Սայաթ-Նովա աշուղական անսամբլ, Հյուսիսային պողոտա
20։00 - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիա, Կոմիտասի արձանի հարևանությամբ
20։00 - Ֆրանսիական երգեր, Անետ, «Փարիզյան սուրճ» սրճարան
20։00 - Արսա, Ռեինքարնեյշն և Քալրս օֆ մյուզիկ, Սքուեր Ուան ռեստորան
21։00 - Կիթառ և երգեր, Ստուդիո կաֆե ռեստորան, Կասկադ
21։00 - Գոռ Մխիթարյան, ֆրանսիական ռեստորան
21։00 - Ռոք համերգ և էլեկտրոնային երաժշտություն, «Լը Շանզ Էլիզե» դիսկոտեկ, Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց
Երաժշտության տոնն իրականացվում է Մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ։










