Այսօր կմեկնարկի «Արսիկա» տրիոյի նախաձեռնած համերգաշարը

11:53 • 23.06.08

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն այսօր կմեկնարկի «Արսիկա տրիոն ներկայացնում է» նախագիծը։ Համերգաշարը կբացվի Բրամսի 175–ամյակին նվիրված համերգով, ելույթ կունենան ռուս անվանի ալտահար Մաքսիմ Նովիկովը և հայ երգչուհի Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո)։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև «Արսիկա» տրիոն` ի դեմս Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) և Կարեն Քոչարյանի (թավջութակ)։

Համերգի ժամանակ կկատարեն Բրամս` երկու երգ; եոնատ ալտի և դաշնամուրի համար թիվ 2; երկու երգ մեցցո սոպրանոյի, ալտի և դաշնամուրի համար; դաշնամուրային կվարտետ g-moll։

Մուտքն ազատ է։