Հայաստանի և Ճապոնիայի միջև կստորագրվի «Միջպետական նոտա»
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հունիսի 26-ին կստորագրվի «Միջպետական նոտա» Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև։
Ինչպես տեղեկացնում է կոնսերվատորիայի մամուլի բաժինը, փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների կողմից։ Արարողության ժամանակ Ճապոնիայի կողմից կոնսերվատորիային կհատկացվեն նաև ռոյալներ, որոնք բուհը շահել է դրամաշնորհային ծրագրով։










