Երևանում բեմադրվում է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ը

09:47 • 25.06.08

Հուլիսի սկզբին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան, որին աջակցում է Մշակույթի նախարարությունը։ Բեմադրությունը նվիրվում է Պուչինիի 150–ամյակին։ Նախկինում «Մադամ Բաթերֆլայ»-ը ներկայացվել է համերգային ձևով, իսկ այժմ բեմադրվում է ամբողջությամբ՝ չհեռանալով բնօրինակից։ Օպերայի բեմադրող ռեժիսորն ու բեմադրող նկարիչը Սուքիաս Թորոսյանն է, բալետմայստերը՝ Հայկ Ավագյանը, կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Մադամ Բաթերֆլայ»-ը յուրահատուկ է նաև նրանով, որ յուրաքանչյուր ներկայացում բեմ կբարձրանա մեներգիչների նոր կազմ։