Հայաստանում է Շլեզվիգ-Հոլշտայն փառատոնային սիմֆոնիկ նվագախումբը

09:49 • 25.06.08

«21-ի հեռանկարներ» 9-րդ երաժշտական միջագային փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում միակ համերգով հանդես կգա գերմանական հանրահայտ Շլեզվիգ-Հոլշտայն փառատոնային սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Քրիստոֆ Էշենբախի գլխավորությամբ։ Նվագախմբում ընդգրկված են 24 երկրների 100 երաժիշտներ։ Ծրագրում կհնչեն՝ Պրոկոֆև, Դվորժակ, Չայկովսկի (չորրորդ սիմֆոնիա), նաև Բերնշտայնի սիմֆոնիկ պարերը «Վեստսայդյան պատմությունից»։

Համերգին կմասնակցի նաև անվանի թավջութակահար Դանիել Մյուլեր-Շոթը, ով կկատարի Դվորժակի կոնցերտը։