Համերգաշար Լոռու մարզի եկեղեցիներում

20:39 • 25.06.08

Հուլիսի 3-5-ը Լոռու մարզի մի քանի եկեղեցիներում կանցկացվի փառատոն- համերգաշար, որին մասնակցում է ս. Գեղարդ վանքի երգեցիկ խումբը։ Վանաձորի, Ալավերդու, Օձունի, Սանահնի և Հաղպատի վանքերում կհնչեն հոգևոր ու աշխարհի խմբերգեր։ Փառատոն-համերգաշարի երգացանկում ընդգրկված են հայ հիմներգության մոնոդիկ կատարումներ։

Համերգաշարին աջակցում է Մշակույթի նախարարությունը։