Մոնեի կտավը վաճառվել է Christie's աճուրդում ռեկորդային գնով

11:08 • 25.06.08

Լոնդոնի Christie's աճուրդում նախորդ օրը երեկոյան վաճառվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններով լճակը» կտավը: Կտավը վաճառվել է նկարչի աշխատանքների համար ռեկորդային 40,9 մլն ֆունտով (80,5մլն դոլար)` ներառյալ հարկերը: Վաճառքից առաջ փորձագետները ենթադրում էին, որ այն կարժենա ընդամենը 24 մլն ֆունտ (47 մլն դոլարից քիչ ավելին): Առատաձեռն գնորդի անունը չի հրապարակվում, հայտնում է BBC-ն:

«Ջրաշուշաններով լճակը» նկարվել է 1919թ.: