Ճապոնացիներն օգնում են Երևանի կոնսերվատորիային

10:35 • 26.06.08

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կստորագրվի միջպետական համաձայնագիր, որը կբարելավի բուհի մասնագիտական գործունեությունը։ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամոտոն կստորագրեն «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին ծրագրի վերաբերյալ» դրամաշնորհի համաձայնագիրը, որի արդյունքում Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 42 մլն 800 հազար իեն։

Հայաստանում երաժշտական գործունեության բարելավմանն ուղղված հայ-ճապոնական այս համաձայնագրի շրջանակներում կոնսերվատորիան կստանա 18 դաշնամուր։