46664 կամ Լոնդոնի Hyde Park-ում Ջիվան Գսապարյանը կշնորհավորի Նելսոն Մանդելային

10:36 • 26.06.08

Հունիսի 27-ին Լոնդոնի Hyde Park-ում Նելսոն Մանդելայի ծննդյան 90 ամյակի առթիվ կազմակերպված համերգը կբացեն հայկական դուդուկի ելևէջները՝ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Բացօթյա համերգ-ակցիան նախաձեռնվել է Նելսոն Մանդելայի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համաշխարհային տեղեկատվական արշավի շրջանակներում, որ կոչվում է 46664։ Այս թիվն էր կրում հանրաճանաչ աֆրիկացի քաղաքական գործիչը բանտում ացնկացրած 27 տարիների ընթացքում. նա 466-րդ բանտարկյալն էր և ձերբակալվել էր 1964թ-ին։

Ջիվան Գասպարյանից բացի Լոնդոնյան համերգին կմասնակցեն համաշխարհային երաժշտության այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են «Քուին» ռոք–խումբը, Ջոան Բաեզը, Էննի Լեննոքսը, Ուիլ Սմիթը և ուրիշներ։ Միջոցառմանը ներկա կլինեն ոչ պակաս հայտնի հյուրեր՝ ի դեմս Բիլ Քլինտոնի, Գորդոն Բրաունի, Ռոբերտ դե Նիրոյի և այլոց։

46664 համերգը կդիտեն միլիոնավոր բնակիչներ աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում նույնպես Նելսոն Մանդելայի ծննդյան 90–ամյակի տոնակատարությունը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։