Եգիպտական հնագետները Սաքարայում գտել են գունավոր դագաղներ
Հնագույն Սաքարա գերեզմանատանն աշխատող եգիպտական հնագիտական արշավը Նոր Թագավորության ծառայողների գերեզմաններում հայտնաբերել է ներկված փայտե դագաղներ: Դագաղները տեղադրվել են գերեզմանատներում տարբեր ժամանակներում. Ռամզես II-ի ժամանակներից (մ.թ.ա.1279-1213թթ., XIX դինաստիա) մինչև մ.թ.ա. VI դար (XXVI դինաստիա):
Մի քանի ներկված դագաղներ հայտնաբերվել են փակ վիճակում: Այս թաղումների կողքին հայտնաբերվել են նաև հանգուցյալներին պատկերող արձանիկներ:
Սաքարայի գերեզմանատունը օգտագործվել է գրեթե անդադար` սկսած Հնագույն Թագավորության դարաշրջանից մինչև Հռոմի տիրապետությունը Եգիպտոսում:










