«Ոսկե Ծիրան»-ի գլխավոր մրցույթներում ընդգրկված են 53 ֆիլմեր
Այս տարի «Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի համար ստացվել է աննախադեպ թվով հայտեր՝ 454 ֆիլմ 65 երկրներից, որոնցից ընտրվել է 166-ը, դրանցից էլ՝ ընդամենը 53-ը փառատոնի գլխավոր մրցույթների համար։
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն ունի 3 մրցույթային ծրագիր՝ «Խաղարակային կինո», «Վավերագրական կինո» և «Հայկական համայնապատկեր»։
Խաղարկային և վավերագրական ֆիլմերի մրցույթներում այս տարի հայկական ժապավեններ չկան, դրանցում ներկայացված են համապատասխանաբան 11 և 16 ֆիլմեր, որոնք ներկայացնում են Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի երկրները՝ Մեքսիկայից ու Կանադայից մինչև Թայլանդ ու Ավստրալիա։
«Հայկական համայնապատեր» մրցույթը, որ ներկայացնում է հայկական կինոն, այս տարի մրցակցություն է ծավալելու 26 ֆիլմերի միջև, այդ թվում և Կաննում ներկայացած 2 աշխատանքները՝ Արման Թադևոսյանի «Փոխակերպումը» և Դիանա Մկրտչյանի «Գաթա»-ն։










