Ռեժիսորները կբացեն սահմանները

10:00 • 27.06.08

Հուլիսի 15-17-ը «Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2-րդ անգամ կանցկացվի «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումը, որը հանդիպման վայր է հայաստանյան և տարածաշրջանային ֆիմարտադրողների և միջազգային կինոհիմնադրամների ներկայացուցիչների համար։ Խթանելով տարաշաշրջանային համատեղ ֆիլմերի արտադրությանը՝ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը նպատակ ունի մշակութային երկխոսություն սկսել։

Ֆորումին ներկայացված 32 հայտերից ընտրվել են 12-ը՝ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Մոլդովայից։ Անցած տարվա նման այս անգամ էլ լավագույնը ճանաչված 2 ֆիլմերի նախագծեր կարժանանան դրամական պարգևների Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերթ Բալս հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից։

2007թ-ին ծրագրում ընդգրկված նախագծերից մեկը՝ ռեժիսոր` Միքայել Վատինյանի և պրոդյուսեր` Արմինե Անդայի «ժաննան և ձայները», ներկայացվել էր նաև Պուսանի Զարգացման Ծրագրին, որտեղ արժանացել է 20 հազար ԱՄՆ դոլար մրցանակի։ ձեռքբերված հաջողությունների շնորհիվ նախագիծն այս տարի ներկայացված էր նաև Կաննի կինոփառատոնի համապատասխան ծրագրում։