Սերժ Սարգսյանն այցելել է Նկարիչների միություն
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նկարիչների միություն։ Միության վերանորոգված ցուցասրահներում երկրի ղեկավարը դիտել է Նկարիչների միության 75-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը։
Այնուհետև Հանրապետության նախագահը հանդպում է ունեցել Միության մի խումբ անդամների հետ։ Շնորհավորելով նրանց` Նկարիչների միության 75-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ տարիների ընթացքում այն դարձել է մի հավաքատեղի, ամբիոն, որը հնարավորություն է տալիս քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, մտքեր փոխանակել։
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նախագահի այցը համարել է ոգեւորիչ, որը փաստում է այն մեծ նշանակությունը, որ երկրի ղեկավարը տալիս է կերպարվեստին, և առհասարակ, մշակույթին։
«Սա շատ կարևոր է, քանի որ մարդիկ իրենց աշխատանքը գնահատված ու արժեւորված են զգում»,-ընդգծել է նա։
Արվեստի գործիչները Հանրապետության նախագահի հետ քննարկել են նաև ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ։










