Որպեսզի փառատոնն ավելի լավ լուսաբանեն

09:33 • 29.06.08

“Ոսկե Ծիրան” կինոփառատոնի կազմակեպիչները փառատոնի լուսաբանման որակը բարձրացնելու համար այս տարի նույնպես նախնական ցուցադրություններ են կազմակերպել լրագրողների համար։

Հուլիսի 1-7-ը Թատերական գործիչների միության դահլիճում լրագրողները հնարավորություն կունենան դիտել “Ոսկե Ծիրան”-ի այս տարվա ծրագրերում ընդգրկված ֆիլմերը, որպեսզի ավելի լավ կարողանան գրել դրանց մասին։ Լրագրողների համար նախատեսված դիտումների ֆիլմացանկում ընդգրկված են ինչպես բացման և փակման ֆիլմերը, այնպես էլ ժապավեններ մրցութային և արտամրցութային ծրագրերից։