«Եվրո–2008»-ի արձագանքները հայաստանյան գեղանկարչության մեջ

09:51 • 02.07.08

Գեղարվեստի պետական ակադեմիային կից «Ալբերտ և Թովե Բոյաջյան» պատկերասրհում բացվել է գեղանկարիչ Կարեն Հովակիմյանի անհատական ցուցահանդեսը, որ նվիրված է օրեր առաջ ավարտված ֆուտբոլի Եվրոպայի 13-րդ առաջնությանը։ Հեղինակը յուրաքանչյուր կտավի վերանագիր ընտրելիս՝ առաջնորդվել է Եվրո-2008-ի զարգացումներով։

Ֆուտբոլասերը Կարեն Հովակիմյանի աշխատանքներում կարող է գտնել իր սիրելի ֆուտբոլիստի կամ հավաքականի անունը։ Օրինակ «Կարմեն»-ի կերպարով նկարիչն արտահայտել է Իսպանիայի հավաքականի աչքի ընկնող ֆուտբոլիստներից Ֆերնանդո Տորեսին, ով դարձավ եզրափակիչ խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակը։