Թադեի վանքը կարող է ընդգրկվել Համաշխարհային ժառանգության ցուցակում
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն այսօր Քվեբեկ կանադական քաղաքում բացվող իր նիստում պետք է համալրի Համաշխարհային ժառանգության ցուցակը, որում ընդգրկվելու թեկնածու է նաև Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ըստ DPA գործակալության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող բնական և մշակութային օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար թեկնածուներ են ներկայացրել 41 երկրներ։
Ըստ ավանդության՝ Թադեի վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը 66 թվականին, նախկին հեթանոսական տաճարի տեղում։ Հավատացյալները պնդում են, թե Թադեոսը, որը Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչն էր, թաղված է հենց այս համալիրի տարածքում։
14-րդ դարում վանքը ավերվել է երկրաշարժից, այնուհետեւ վերակառուցվել է Զաքարե եպիսկոպոսի օրոք։










