Հայտնաբերվել է ԱՄՆ-ի ոչ պաշտոնական օրհներգի բնօրինակը
ԱՄՆ-ի 19-րդ դարի ոչ պաշտոնական օրհներգի բնօրինակը` «America (My Country 'tis of Thee)», պատահաբար գնվել է Նյու Յորքի բնակչի կողմից փողոցային փոքրիկ շուկայում: 1831թ. գրված հայտի հայրենասիրական երգի մեկ էջն այժմ կարող է տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ: Ձեռագրի ներկայիս սեփականատերը` Քեյա Մորգանը, այն ստացել է որպես նվեր 10–դոլարանոց ծաղիկներով նկարի հետ միասին. ծալված թղթի կտորը խցկված էր նկարի շրջանակի մեջ, հայտնում է CNN-ը:
«Ամերիկայի» բառերը պատկանում են Սեմյուել Ֆրենսիս Սմիթին: Այն կատարվում էր բրիտանական «Աստված, պահպանիր թագուհուն» օրհներգի երաժշտության ներքո և առաջին անգամ հնչել է 1831թ. հուլիսի 4-ին Մասաչուսեթս նահանգի Նյութոն քաղաքի առաջին բապտիստական եկեղեցում:
Մորգանի մոտ հայտնված ձեռագրի ճշտությունը հաստատել է Անդովեր-Նյութոնի աստվածաբանական ինստիտուտի աշխատակից Դիանա Յունթը: Հատկանշական է, որ Քեյա Մորգանն ինքը հանդիսանում է հնությունների կոլեկցիոներ, և «Ամերիկայի» տեքստի հայտաբերումը դարձել է նրա լավագույն ձեռքբերումը:










