«Կինոլրագրություն առանց սահմանների». փուլ 2

13:21 • 05.07.08

Հուլիսի 7-13-ը Երևանում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ կկայանա «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով դասընթացի 2-րդ՝ միջազգային փուլը։ Դասընթացը վարելու են Նիդերլանդներից ժամանած հայտնի կինոգքրծիչներ՝ անվանի կինոքննադատ Փիթեր վան Բյուերենը և Անդրե Վաարդենբուրգը։ Դասընթացի ընթացքում կլինեն դասախոսություններ, քննարկումներ, կինոդիտումներ, գործնական աշխատանքներ։ Մասնակցում են հայ և այլազգի լրագրողներ, մասնավորոպես, Ուկրաինայից, Վրաստանից և Թուրքիայից։

Դասցընթացի ավարտից հետո մասնակից լրագրողները կհետևեն փառատոնի ընթացքին և կլուսաբանեն այն փառատոնային պաշտոնական երկլեզու օրաթերթում, որ լույս կտեսնի «Ոսկե Ծիրան»-ի բոլոր օրերին։

Դասընթացի առաջին փուլը կայացել է մայիսի 9-11-ը Ծաղկաձորում, դասախոսել են Մոսկվայի Մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը, կինոգետ, Գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը և այլոք։