Գերմանաբնակ հայ նկարչուհու անհատական ցուցահանդեսը Երևանում

13:17 • 05.07.08

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված են ինչպես գեղանկարներ, այնպես էլ` քանդակներ։

Նոնա Գաբրիելյանը ծնունդով Թիֆլիսից է, ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, իսկ վերջին 15 տարիների ընթացքում բնակվում է Գերմանիայում։ Մինչև Գերմանիա մեկնելը նա ստեղծագործում էր քանդակի ժանրում, սակայն ցուցահանդեսին ներկայացրել է նաև վերջին տարիների իր գեղանկար գործերը։

Նոնա Գաբրիելյանը նաև գրական գործունեությամբ է զբաղվում, արդեն հրատարակել է «Երկնքի բեկորները» և «Հպում» խորագրերով ժողովածուները։

Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։