Ցուցահանդես. «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև»

13:18 • 05.07.08

ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է խմբակային ‎‎ֆոտոցուցահանդես «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև» խորագրով։ Ցուցահանդեսը համադրել է Արևիկ Արևշատյանը, ով դեմքը անվանում է «մերկություն չհամարվող մերկություն», որը հանդես է գալիս որպես ժամանակի կնիքը կրող ականատես»։

Ցուցահանդեսում ներկայացված դիմանկար-լուսանկարները նպատակ ունեն ի մի բերել 90-ականների և 2000-ականների ընթացքում ձևավորված դիմանկարային զարգացումները։

«Արդյո՞ք անհրաժեշտ է այսօր «սեփական դեմք» ունենալը, թե՞ ‎‎ֆոտոռետուշը կամ շպարը շատ հարմար են շտկելու, նույնացնելու, համապատասխանեցնելու անհրաժեշտ ստանդարտին։ Խնդիրը նույնքան հրատապ է, որքան ոսկու, նավթի և տարադրամի փոխարժեքի տեսությունը», - մտորում է ցուցահանդեսի համադրողը։

«Դիմանկարը արդիականության և նորարարության միջև» ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 26-ը։