Կմեկնարկի Գրողների համահայկական 4-րդ համաժողովը

13:23 • 05.07.08

Հուլիսի 6-14-ը կանցկացվի Գրողների համահայկական 4-րդ համաժողովը, որն իրականանում է «Հայ գրականության շաբաթ» խորագրի ներքո «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում։ Համաժողովը կանցկացվի Երևանում, Ծաղկաձորում և Արցախում, կմասնակցեն հայազգի ավելի քան 100 գրողներ աշխարհի մի շարք երկրներից։ Համաժողովի մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդ ստեղծագործողները։

Համաժողովի ընթացքում կլինեն քննարկումներ և զեկույցներ «Հայը և Հայաստանն արդի գրականության տեսադաշտումե, «Գրական նոր սերունդը և21-րդ դարի մարտահրավերներըե թեմաներով, կկայանա Գրքի համահայկական առաջին տոնավաճառը։

Արցախում համաժողովի մասնակիցները կհանդիպեն Արցախի գրողների հետ։

Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 7-ին Երևանում ՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։ Այդ օրը տեղի կունենա նաև գրքի տոնավաճառը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց։ Նախատեսվում է տոնավաճառը դարձնել ամենամյա։