Վախճանվել է Նոննա Մորդյուկովան

11:40 • 07.07.08

Մոսկվայում կիրակի երեկոյան 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նոննա Մորդյուկովան: Այս մասին հայտնել է դերասանուհու քույրը, հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը:

Նրա խոսքերով` դերասանուհին վախճանվել է հուլիսի 6-ին, ժամը 23:00-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա երկար ժամանակ բուժում էր անցնում:

«Մահից մի քանի ժամ առաջ մենք զրուցում էինք հեռախոսով, նա ասել է, որ իրեն լավ է զգում», - նշել է դերասանուհու քույրը:

Նոննա Մորդյուկովայի թաղման վայրն առայժմ չի որոշվել։

Հիշեցնենք, որ Մորդյուկովան տառապում էր մի քանի հիվանդություններից, որոնցից ամենածանրը շաքարախտն էր: