Վիլյամ Սարոյանը` ըստ Հայաստանի ազգային արխիվի

10:51 • 07.07.08

Շարունակվում է Հայաստանի ազգային արխիվում հուլիսի սկզբին մեկնարկած ցուցահանդեսը, որ կրում է «Վիլյամ Սարոյանը և Հայաստանը» խորագիրը։ Ցուցահանդեսը նախաձեռնվել է ամերիկահայ գրողի 100–ամյակի տոնակատարությունների շրջանակում, ներկայացնում է Հայաստանում պահվող սարոյանական նյութերը։

Ցուցահանդեսին ներկայացված են մեծ գրողի անձնական իրեր, նրան վերաբերող տպագիր նյութեր, տեսագրություններ, լուսանկարներ, որոշ փաստաթղթեր։ Ցուցադրվող նյութերը պահվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Առաջիկայում նախատեսվում է հրատարակել թանգարանում պահվող Սարոյանի եզակի լուսանկարների ալբոմ։