Կայացավ Գրքի համահայկական առաջին տոնավաճառը

09:57 • 08.07.08

Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, կայացավ Գրքի համահայկական առաջին տոնովաճառը, որին ներկայացված էին տեղական ու սփյուռքի մոտ 40 հրատարակությունների գրքեր։ Տոնավաճառը կազմակերպվել էր Գրղների համահայկական 4-րդ համաժողովի շրջանակներում, որ անց է կացվում Մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայ գրականության շաբաթ» խորագրի ներքո։ Մասնակցում են մոտ 80 գրողներ՝ աշխարհի ավելի քան 15 երկրներից։

Գրքի տոնավաճառը նախատեսվում է դարձնել ամենամյա, այս նախաձեռնությամբ փաստորեն մեկնարկեց նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը։