Բրիտանիայում շուտով կհայտնվեն կին-եպիսկոպոսներ
Անգլիական եկեղեցու գլխավոր սինոդը կողմ է քվեարկել նրան, որ կանայք կարողանան ստանալ եպիսկոպոսի կոչում: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի բարձրագույն եկեղեցական մարմնի նիստին ընդունվել են այս գործընթացին վերաբերող մի շարք կանոններ:
Կան նաև սահմանափակումներ. օրինակ՝ միայն տղամարդկանց համար կպահպանվեն մի քանի բարձրաստիճան եկեղեցական պաշտոններ, այդ թվում նաև, այսպես կոչված, «սուպեր-եպիսկոպոսի» կոչումը:










