«Ոսկե Ծիրան»-ը շարունակում է համագործակցել դեսպանատների հետ

21:19 • 08.07.08

Այս տարի արդեն 5-րդ անգամ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հաջողությամբ համագործակցում է Հայաստանում օտարերկրյա դեսսանատների, միջազգային կազմակերպություների հետ։ Օրինակ, շարունակվում են փառատոնի բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Նիդերլանդների դեսպանությունների հետ, որի ադյունքն այս տարի կլինի առանձին ծրագրի տեսքով` «Եվրոպական համայնապատկերը»։ Նախատեսվում են կինոյի Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և այլ օրեր։

Այս տարի համագործակցությունը նոր է սկսվում Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռումինիայի, Եգիպտոսի և Լիբանանի դեսպանատների հետ։

«Վիլյամ Սարոյան – 100» ծրագրին աջակցում է ԱՄՆ դեսպանատունը, իսկ «Արաբական գիշերներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում են ցուցադրել ֆիլմեր Եգիպտոսից, Սիրիայից, Պաղեստինից և Լիբանանից։

Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կկայանա հուլիսի 13-20-ը։