Քվեբեկում բացվել է Կոմիտաս վարդապետի կիսանդրին

18:43 • 08.07.08

Հուլիսի 6-ին Կանադայի Քվեբեկ քաղաքի «Բանաստեղծների զբոսայգում» տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի կիսանդրիի տեղադրման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Կիսանդրին 2006թ. Քվեբեկի քաղաքապետարանին է նվիրել Հայ Դատի Մոնրեալի կենտրոնական գրասենյակը։ Արարողությանը ներկա են գտնվել Քվեբեկի փոխքաղաքապետ Ժակ-Ժոլի Կյոռը, ինչպես նաև հայ համայնքի և Կանադայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ։