Երևանում է «Նաիրի» պարարվեստի ստուդիան Լոս-Անջելեսից
Այսօր և հուլիսի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Լոս-Անջելես «Նաիրի» պարարվեստի խմբի համերգները, որ իրականանում է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և նվիրվում են խմբի հիմնադրման 10 ամյակին։
«Նաիրի» պարախումբը 1998թ-ին Լոս-Անջելեսում հիմնել է Հայաստանից մեկնած պարուսույց Լուիզա Խաչատրյանը, ով խմբի գեղարվեստական ղեկավարն է։ Պարախմբի գլխավոր պարուսույցը հիմնադրի մայրն է՝ փորձառու պարուսույց Ժաննա Խաչատրյանը։










