Կանցկացվի «Հայաստանի սոխակ» մրցույթ` ի պատիվ Գոհար Գասպարյանի
Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 14-ը Երևանում կանցկացվի «Հայաստանի սոխակ» վոկալիստների (դասական երաժշտության) 1-ին հանրապետական մրցույթը, որ նախաձեռնել են Մշակույթի նախարարությունը և Հայաստանի երաժշտական ընկերությունը։ Մրցույթի նպատակն է նոր անուններ բացահայտել դասական երաժշտարվեստի ասպարեզում, խթանել մասնագիտական ներուժի զարգացումը, ինչպես նաև արժանի կերպով մեծարել Գոհար Գասպարյանին։
Վոկալիստների հանրապետական մրցույթը կանցկացվի 3 փուլով` յուրաքանչյուրն առանձին ծրագրով։ 3 հաղթողներին սպասում են դրամական պարգևներ` համապատասխանաբար 300, 250 և 200 հազար դրամի չափով։
Դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը նախատեսվում է Հայաստանի սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը` դեկտեմբերի 14-ին։










