«Սիրել զմիմյանս»՝ ըստ Արա Գևորգյանի
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը թողարկել է նոր ձայնա- և տեսասկավառակ, որը կոչվում է «Սիրել զմիմյանս»։ Սա միջազգային նախագիծ է, 8 րոպե 40 վայրկյան տևողությամբ երաժշտությունը հայերից բացի, կատարում են 3 հնդիկ, 3 արաբ, 2 չինացի, 2 մոլդովացի, հույն, իսպանացի, շոտլանդացի երաժիշտներ, յուրաքանչյուրը՝ իր ազգային գործիքով։ Արա Գևորգյանը նախագծի վրա աշխատել է մոտ 8 տարի։
«Սիրել զմիմյանս»-ն արդեն տեսահոլովակ ունի, ռեժիսորն է Դավիթ Բաբայանը։
Արա Գևորգյանը նապատեսում է նոյմեբերից «սիրել զմիմյանս» նախագծով մեկնել «Խաղաղություն» խորգրով համերգային շրջագայության աշխարհի մի շարք երկրներ, իսկ հաջողության դեպքում ամփոփել այն հայրենիքում։










