Ռոքն ու բազմազանությունը այսօր՝ բարեգործական համերգում

08:39 • 10.07.08

“Բազմազանության ռոք փառատոն” խորագիրն է ընտրվել այսօր Տիկնիկային թատրոնի բեմում կայանալիք համերգի համար։ Մասնակցում են՝ Ayas, Reincarnation, The King's Cross, E. V. A, Sard, Seml Plass խմբերը, ինչպես նաև Vordan Karmir-ը, J. A. M-ը` Վանաձորից և String խումբը` Վրաստանից։

Համերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է մանկական ֆոնդի։

“Բազմազանության ռոք փառատոն”-ը կազմակերպվել է Եվրախորհրդի՝ խտրականության դեմ արշավի շրջանակներում։