Երևանում կներկայացվի Միքելանջելո Անտոնիոնի գեղանկարիչը

18:32 • 11.07.08

Հուլիսի 13-20-ը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունից բացի, կներկայացվեն նաև անվանի իտալացու գեղանկարները։ Ցուցահանդեսը կբացվի հուլիսի 13-ին Ազգային պատկերասրահում և կգործի փառատոնի օրերին։

1985թ-ին Անտոնիոնին կաթված ստացավ, որը նրան գրեթե զրկեց խոսքից և մասամբ հաշմանդամ դարձրեց։ Այդ ժամանակ նա ձախ ձեռքով նկարել սովորեց, որ սկսել էր դեռ երիտասարդ տարիքում։ Մինչև նորից կինոյին վերադառնալը Անտոնիոնին մի շարք գեղանկարների հեղինակ դարձավ, որոնք էլ կցուցադրվեն Երևանում։

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում կներկայացվի նաև Անտոնիոնիի լուսանկարների ցուցահանդեսը. մեծ ռեժիսորին լուսանկարել է Պիերո Մարսիլին, ով նույնպես այս օրերին Երևանում է և կմասնակցի իր հեղինակած լուսանկարների ցուցադությանը։