Չինացի մանուկները ելույթ կունենան Հայաստանում
Հուլիսի 15-22-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Չինաստանի Տյանցզին քաղաքի մանկական երգի-պարի համույթը: Նախագիծն իրականանում է երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության շրջանակներում, համերգներին աջակցում է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանությունը:
Տյանցզին քաղաքում գործող մանկական երգի պարի համույթը ստեղծվել է 1995թ-ին և ամենամեծն է Չնաստանում: Համույթի կազմում ընդգրկված են 4-7 տարեկան մանուկներ, գործում են մոտ 10 խմբեր՝ պար, նկարչություն, թատրոն, երգչախումբ, նվագախումբ և այլն:
Տյանցզինից Հայաստան ժամանող խումբը բաղկացած կլինի 20 մանուկներից:










