Ստեփ-Անդ. հետահայաց հոբելյանական ցուցահանդես Երևանում
Նկարիչների միությունում բացվել է Ստեփան Անդրանիկյանի (Ստեփ-Անդ) հետահայաց հոբելյանական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծնդյան 80 ամյակին: Ցուցահանդեսում ներառված են նկարչի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը՝ ուսանողական տարիներից մինչև մեր օրերը:
Ստեփան Անդրանիկյանը բազմաժանր նկարիչ է, ստեղծագործում է կերպարվեստի տարբեր ժանրերում՝ դիմանկարից մինչև կինոյի էսքիզներ: Հոբելյանական ցուցահանդեսում աչքի են ընկնում հատկապես նրա դիմանկարները, որոնք պատկերում են բազում նշանավոր հայերի՝ Սերգեյ Փարաջանով, Եղիշե Չարենց, Վահրամ Փափազյան և այլոք: Իր դիմանկարների շարքում Ստեփ-Անդ-ը տեղ է տվել նաև լիվերպուլյան հանրահայտ քառյակից Ջոն Լենոնին:
Ստեփան Անդրանիկյանի ցուցահանդեսը Նկարիչների միությունում կշարունակվի մինչև հուլիսի 20-ը:










