Կաֆկայի անհայտ ձեռագրերը կուսումնասիրեն
Հանրահայտ գրող Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությամբ զբաղվող մասնագետները սկսում են ուսումնասիրել նախկինում անհայտ փաստաթղթեր, որոնք պահվում էին Թել-Ավիվի մասնավոր բնակարանում, հայտնում է BBC-ն:
Գրողի թղթերը պահվում էին Կաֆկայի ընկերոջ ու գրական ժառանգության տարածող Մաքս Բրոդի նախկին քարտուղար Էսթեր Հոֆֆեի մոտ։
Ինչպես հայտնի է, Բրոդը մահացել է 1968թ., իսկ Հոֆֆեն վախճանվել է վերջերս՝ 101 տարեկան հասակում:
Տարիների ընթացքում Հոֆֆեն հրաժարվում էր ցույց տալ մասնագետներին Կաֆկայի ձեռագրերը: Այժմ պարզ չէ, թե արդյոք ձեռագրերն ընթերնելի են, թե՝ ոչ, քանի որ Հոֆֆեյի բնակարանը շատ խոնավ է եղել. բացի այդ, այդ բնակարանում նրա հետ ապրել են կատուներ և շներ, որոնք կարող էին վնասել թղթերը:
Ֆրանց Կաֆկան մահացել է թոքախտից 1924թ. 41 տարեկանում: Ինչպես հայտնի է, գրողը հանձնարարել է Մաքս Բրոդին այրել բոլոր ձեռագրերը, սակայն վերջինս չի կատարել գրողի կամքը: Արդյունքում նրա «Դատավարություն», «Դղյակ» և «Փոխակերպում» ստեղծագործությունները հասու են դարձել ընթերցողին:
Նշենք, որ հայտնաբերված ձեռագրերը դուրս են բերվել Պրահայից 1939թ. գերմանական զորքերի` քաղաք մտնելու նախօրեին:










