Հայաստան կժամանի Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալը
Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-20-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Յավոր Միլուշևը։ Այցի ընթացքում քննարկումներ կծավալվեն 2009թ-ին Հայաստանում կայանալիք Բուլղարիայի տարվա մշակութային ծրագրերի շուրջ, ինչպես նաև հայ-բուլղարական մշակութային համագործակցության հետագա խնդիրներ։ Հյուրը հանդիպումներ կունենա նաև Երևանի պետական համալսարանում։
Յավոր Միլուշևը կմասնակցի նաև «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, որի ընթացքում ցուցադրվող «Պեյո Յավորով. գործ համար 205/1913» վավերագրական ֆիլմում Պեյո Յավորովին մարմնավորել է հենց Յավոր Միլուշևը։ Ֆիլմը փառատոնի ընթացքում կցուցադրվի «Եվրոպական համայնապատկեր» արտամրցութային ծրագրում՝ հուլիսի 18-ին։










