«30 տարի միասին» և բեմում

09:43 • 17.07.08

Նարեկացի կամերային երաժշտության ընկերությունը նախաձեռնել է «30 տարի միասին» խորագրով դասական երաժշտության համերգ, որ տեղի կունենա հուլիսի 19-ին Կամերային երաժշտության տանը։ Ծրագրում կհնչեն Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Ռեսպիչիի ստեղծագործություններից։

Համերգին կմասնակցեն հայ երաժիշտներ` ժամանած տարբեր երկրներից` այդ թվում Տաթևիկ Մոկացյանը (դաշնամուր), Սյուզի Երիցյանը (ջութակ), Ջուլիետ Գալստյանը (մեցցո սոպրանո) Սամվել Բարսեղյանը (ալտ), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ) և ուրիշներ։