Կինոքննարկումները կիրականացվեն «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ միջոցով

16:01 • 17.07.08

Նկատի ունենալով, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանելու հայազգի անվանի կինոգործիչներ, և համահայկական կինոնախագծի քննարկումները նրանց հետ իրականացվելու են կինոփառատոնի օրերին, առավել նպատակահարմար է համարվել կինոյի շաբաթի կազմակերպումն իրականացնել «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպության միջոցով։ Այդ պատճառով, փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2008թ.մայիսի 22-ի N 498-Ն որոշման մեջ և «Մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 498-Ն որոշման մեջ «Հայաստանի կինոգործիչների միություն» բառերը փոխարինվել են «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» բառերով։