Նոր երաժշտական ներկայացում միայն մեծահասակների համար

08:47 • 18.07.08

«Էդգար Էլբակյան» թատրոնը ներկայացնում է նոր բեմադրություն՝ Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերներ» մյուզիքլը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Երաժշտական ներկայացումը անբարոյական կանանց և հասարակաց տան շրջանակներում նրանց գործունեության մասին է, անբարոյականներից մեկի դերը ստանձնել է Լիլիի մայրը՝ դերասանուհի Աննա Էլբակյանը։

Լիլի Էլբակյանը բեմադրիչն ու պիեսի հեղինակն է, ներկայացումը բեմում կլինի հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին, 6-ին և 9-ին։