Գեղարդ վանքի երգչախումբը կմասնակցի ֆրանսիական փառատոնին
ՀՀ մշակույթի նախարարությունն ընդգրկվել է ֆրանսիական «Ռոմանական ձայներ և ուղի» ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջնադարյան երաժշտության ամենամյա փառատոնի գործընկերների շարքում։ Այդ առթիվ այս տարի փառատոնին կմասնակցի նաև հայ ներկայացուցիչ։
«Ռոմանական ձայներ և ուղի» փառատոնին մասնակցելու համար նախարարությունը Ֆրանսիա կգործուղի սբ. Գեղարդ վանքի երգչախմբին՝ գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի գլխավորությամբ։ Հայկական երգչախումբը սեպտեմբերի 26-ին համերգով հանդես կգա Ստրասբուրգում, իսկ 28-ին՝ Օտմարշայմ քաղաքում։










