Սերժ Սարգսյանը շնորհավորեց Պերճ Զեյթունցյանին 70-ամյակի առթիվ

11:03 • 18.07.08

Ծննդյան 70-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Զեյթունցյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցութ¬յամբ։
Լինելով հայ նորագույն արձակի և թատերգության կարկառուն ներկայացուցիչնե¬րից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք արդի հայ գրականու¬թյա¬նը, յու¬րո¬վի տե¬սաք ու գնահատեցիք իրականությունը, թարմացրիք հայ արձա¬կի լե¬զուն` Ձեր ստեղծա¬գոր¬ծութ¬յուն¬ների առանցքում պահելով ազգային կեցության և պատ¬¬մու¬թ¬յան, համամարդ¬կա¬յին արժեքների քննության բարդ խնդիրները։ 

Դուք 70-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով, ոչ միայն որ¬պես արձակագիր, դրամատուրգ ու հրապարակախոս, այլև քաղաքացիական հստակ դիրքո¬րո¬շում ունեցող գրական հեղինակություն։
Շնորհավորանքի հետ, ընդունեք խնդրեմ, իմ ջերմագին բարեմաղթանքները. քաջա¬ռող¬¬ջութ¬յուն և նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ գրականու¬թյան»։