«Ոսկե ծիրան» 2008-ի լավագույնների անունները կհնչեն այսօր երեկոյան

13:46 • 19.07.08

Այսօր ուշ երեկոյան Լաթար հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Ոսկե Ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ 3 մրցութային ծրագրերում ներկայացված 53 ‎ֆ‎իլմերից ոսկե և արծաթե ծիրաններ կհանձնվեն լավագույններին։ Մրցանակներ կշնորհի նաև կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի ժյուրին, ինչպես նաև եկեղեցիների համագործակցության էկումենիկ ժյուրին։
Հիշեցնենք, որ մրցութային ծրագրերում մրցում են հետևյալ ‎ֆ‎իլմերը`

Խաղարկային ֆիլմեր

Ամեն ինչ ներված է (Ֆրանսիա)
Այս գեղեցիկ քաղաքը (Կանադա)
Անաղմուկ լույս (Մեքսիկա / Ֆրանսիա / Հոլանդիա / Գերմանիա)
Աշխարհի եզրին (Իրան)
Դուշկա (Հոլանդիա / Ռուսաստան / Ուկրաինա)
Լեդի Ջեյն (Ֆրանսիա)
Կարմիր կոմբայնը (Չինաստան)
Կիտրոնի ծառ (Իսրաել / Գերմանիա / Ֆրանսիա)
Հրաշալի քաղաք (Թաիլանդ)
Ջրահարսը (Ռուսաստան)
Քողարկված դեմքեր (Թուրքիա)


Վավերագրական ֆիլմեր

Ապահարզան ալբանական ձեվով (Բուլղարիա)
Արյուն եվ խունկ (Կանադա / Ինդոնեզիա)
Իմ Ուինիփեգը (Կանադա)
Ինչպես եմ ես (Իտալիա)
Իշուկը Լահորում (Ավստրալիա)
Լաքշմին եվ ես (Հնդկաստան / ԱՄՆ / Ֆինլանդիա / Դանիա)
Ծաղկակամուրջը (Ռումինիա)
Կանայք շատ բան են տեսնում (Հոլանդիա)
Կապտախտ (Իրան)
Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը (Սերբիա եւ Մոնտենեգրո)
Հանդես (Գերմանիա / Ռուսաստան / Ուկրաինա)
Սահարան անցած մարդը (Կանադա)
Սեպտեմբերներ (Իսպանիա)
Տիեզերական հետազոտման կայան (Գերմանիա)
Օրն ուրիշ կերպ է կրկնվում այսօր (Իսպանիա)
Ֆուտբոլից այն կողմ (Բրազիլիա)

Հայկական համայնապատկեր

Ժամանակակից սեր (Ֆրանսիա)
Կապույտ ժամը (ԱՄՆ)
1937 (Հայաստան / Ֆրանսիա)
21-րդ դարի վանդալները (Հայաստան)
Անցյալի արձագանքները (Հայաստան)
Ասք հայոց գինու մասին (Հայաստան)
Գաթա (Ռուսաստան)
Գեղարդ (Հայաստան)
Դեպի էրգիր (Հայաստան)
Ես Գուրջիեվն եմ։ Ես չեմ մահանա (Ռուսաստան)
Երկու ազգերի սիրտը. Հրանտ Դինք (Մեծ Բրիտանիա)
Ինքնահաստատում (Հայաստան)
Կյանքն իմ աչքերով (Հայաստան)
Հավերժական թռիչք. Հրանտ Դինք (Հայաստան)
Հուլիսը լճափում (Ֆրանսիա)
Հույսի քամիներ (ԱՄՆ)
Ո՞վ է Մոնթեն (ԱՄՆ)
Պատմության 36 պահապանները (Հայաստան)
Ջրառատ, մանրապատումներ (Հայաստան)
Սան Սանիչ (Մոլդովա)
Փոխակերպում (Հայաստան)
Քրիստոնյա Հայաստան (Հայաստան)
Երկրորդ շունչ (Ֆրանսիա)
Հրաժեշտ Մերինեին (Հայաստան)
Պատժիչ հանձնաժողով (Ֆրանսիա)
Սեր կամ... (Հայաստան)
Պատմություն զգեստի մասին (Հայաստան)

Փակման արարողությունից առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Երկրպագություն»-ը, որն այս տարի Կաննում արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին։