Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել է Պիկասոյի գողացված նկարները

14:07 • 20.07.08

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել է նախորդ ամիս հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի գողացված նկարներից մեկը: «Նկարիչն ու բնորդուհին» անվամբ Պիկասոյի աշխատանքը հայտնաբերվել է Սան-Պաուլուի արվարձանների մի տան ձեղնահարկում:

Իրավապահ մարմինների խոսքերով` նկարի գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստացվել է կասկածյալ հանցագործների միջև տեղի ունեցած հեռախոսային զրույցից: Նրանցից մեկը ձերբակալվել է, անցկացվում է քննություն:

Գողացված արվեստի գործերի գինը կազմում է 1 մլն ռեալ (630 հազար դոլար):