Աբբաս Կիարոստամին դասեր կտա երիտասարդ հայ կինոգործիչներին
Հոկտեմբերին իրանցի անվանի ռեժիսոր Աբբաս Կիարոստամին կայցելի Երևան՝ սեմինար անցկացնելու երիտասարդ հայ կինոգործիչների հետ, որը հիմնականում գործնական աշխատանքի վրա կհիմնվի։ Այս մասին պատմեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը փառատոնի փակման ասուլիսի ժամանակ։ Նախատեսվում է ամենօրյա նկարահանումներ իրականացնել և օրվա ավարտին պատրաստ վիդեո աշխատանքը ցուցադրել ու քննարկումներ կազմակերպել։
Իսկ մինչ այդ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն է այս օրերին սեմինար անցկացնում երիտասարդ կինոգործիչների համար, ովքեր նախապես դիմել էին այս ծրագրին։










