Կցուցադրվի Տավիանիների «Արտույտների ագարակը»
Նարեկացի արվեստի միության չորեքշաբթի օրերի ավանդական կինոդիտումների շարքն այսօր ներկայացնում է իտալացի ռեժիսոր եղբայրներ Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը։ 122ր տևողությամբ ֆիլմը թողարկվել է 2007թ-ին՝ հայազգի գրող Անտոնիա Արսլանի վեպի հիման վրա, պատմում է հայոց ցեղասպանության մասին՝ այն վերապրած ընտանիքի սերունդների օգնությամբ։
Դեռ նախորդ տարի «Արտույտների ագարակը» ցուցադրվեց Բեռլինի կինոփառատոնում և մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Գերմանիայի թուրքական համայնքի շրջանում։ Ֆիլմը նաև դարձավ 4-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատանի բացման ֆիլմ։
Նարեկացի արվեստի միությունում «Արտույտների ագարակը» կցուցադրվի բնօրինակ լեզվով՝ իտալերենով, բայց կլինեն նաև հայերեն ենթագրեր։ Մուտքն ազատ է։










