Գրողից ռեժիսոր մեկ քայլ է

10:28 • 24.07.08

Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում. այս կարգախոսով է փորձում առաջնորդվել իտալացի հայտնի գրող Ալեսանդրո Բարիկոն, ում ռեժիսորական դեբյուտի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում՝ օգոստոսի 6-16-ին կայանալիք Միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Բարիկոյի վեպերը մեծ ճանաչում են վայելում. այս անգամ նա թղթից տեսախցիկ է «տեղափոխել» «Դաս 21» (Lezione 21) գիրքը։

«Մետաքս» և «Օվկիանոս–ծով» ճանաչված վեպերի հեղինակը կինոնկարում հանդես է եկել թե՛ որպես ֆիլմի սյուժեի հեղինակ, թե՛ ռեժիսոր։ Ֆիլմը պատմում է Պետերս անունով մի ուսանողի մասին, որին մարմնավորել է Նոա Թեյլորը։

Բարիկոյի գրական երկերի հիման վրա մեկ անգամ չէ, որ ֆիլմեր են նկարահանվել։ Այսպես, «Մետաքս» և «Քաղաք» վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմերն արդեն հասցրել են սիրված դառնալ հանդիսատեսի կողմից, սակայն դրանք նկարահանվել էին ճանաչված ռեժիսորների կողմից։